Կոտայքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ՝ ժողովրդին հայտնի Ավազի հանքերի հատվածում բախվել են Honda և MAN մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 7 հոգի վիրավորվել է, որոնցից 6-ը տեղափոխվել են «Աբովյան», իսկ 1-ը՝ «Հրազդան» բժշկական կենտրոններ։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Բախման հետևանքով էլ Honda-ն տապալել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող 2 նշաններն ու հայտնվել բաժանարար գոտում։