«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրկին սիմվոլների մասին` հուսամ, որ պարզապես չմտածված է: Էլի հուսամ, որ մտածելու բացակայության հետևանք է և ոչ միտումնավոր արված՝ սիմվոլիկա ապահովելու նպատակով:
Երկու թվերի իրարից գծիկով բաժանումը, հիմնականում, խորհրդանշում է սկիզբ և ավարտ: Ծնվել է և մահացել, սովորել` ընդունվել-ավարտել, աշխատանքի է ընդուվել-դուրս է եկել և այլն: Գծիկով իրարից բաժանված թվերի երկրորդ թիվը խորհրդանշում, ի ցույց է դնում «ավարտը»»: