«Երեկ Էրդողանն է բացահայտում է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն դիմել է, ու հաղթողի տրամաբանությամբ որոշում է մի հատ էլ չոքացնի, որովհետև Փաշինյանը խնդրվել է վրացիներին՝ հանդիպել Էրդողանի հետ: Խնդրվում է հանդիպել մի երկրի նախագահի հետ, որի բայրաքթարների պատճառով ունենք հազարավոր զոհեր»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքով՝ հայ ժողովրդին միավորում է երկու հարց՝ Արցախը ու Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը. «Եթե սրանք կոտրեն՝ հայ ազգը վերանում է որպես միավոր՝ դառնալով կենսաբանական զանգված, ազգ-մատուցող»:

Այս համատեքստում անդրադառնալով տնտեսական խնդիրներին՝ բանախոսն ասել է. «Բոլոր այն օլիգարխները, նորօրյա էլիտան, որ մտածում են՝ հեսա մեծ փողեր կբռնեն, կդառնան սպասարկող, բացարձակապես. առաջինը ձեզ են տշելու թուրքերը»: