ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ.
«Անկախություն կերտած սերունդը, որ երեսուն տարի առաջ հիմք դրեց Հայաստանի երրորդ հանրապետությանը, և որի ներկայացուցիչը լինելու պատիվն ունեմ նաև ես, քաջ գիտակցում էր իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի և հետագա սերունդների առջև:
Այս սերունդը ազգային արժեքներ կրող, հզոր ոգի և երազանք ունեցող սերուցքն է, որ ամեն ինչ արեց ինքնիշխան, ազատ, անկախ Հայոց պետությունը կայացնելու և պաշտպանելու համար:
Անկախության սերնդի ներկայացուցիչների մի մասը հանուն հայրենիքի նահատակվեց, մի մասն ավարտեց երկրային կյանքը` պետականաշիության ճանապարհին իր մեծ ներդրումն ունենալով, իսկ ողջ մնացած և այդ գաղափարը սրբորեն կրող մի մասն էլ այսօր հալածվում ու հետապնդվում է գործող ապազգային իշխանությունների կողմից:
Հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ անտարբեր և անպատասխանատու ներկայիս վարչախումբն ու նրանց համակիրները կարճ ժամանակում մսխեցին այն ձեռքբերումները, որոնք անցած տասնամյակներին անասելի դժվարությունների ու մաքառման ճանապարհով էին ստեղծվել:
Նրանք լրջագույն հարվածի տակ դրեցին Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովրդի ծանր պայքարի արդյունքում ստեղծված Արցախի Հանրապետությունը, զազրելի արշավ սկսեցին ազգային պետության և հայոց ինքնության պահպանման համար կարևոր բաղադրիչների` լեզվի, եկեղեցու, հայոց պատմության, հայ ընտանիքի դեմ, թշնամուն հոժարակամ ներս թողեցին անկախ պետության սահմաններից ներս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ամեն օր ենթարկելով ստորացումների ու նվաստացումների՝ թշնամու և հենց իրենց` գործող վարչախմբի կողմից:
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու պետության անվտանգությունը խարխլված են, և պետության գոյությունը` դրված հարվածի տակ, հազարավոր երիտասարդ կյանքեր զոհաբերված կամ հաշմված` 44-օրյա պատերազմի ապաշնորհ կառավարման և թշնամու հետ կասկածելի «փոխըմբռնման» ու համաձայնությունների արդյունքում:
Եվ այս ամենի ֆոնին գործող վարչախումբը ցինիկ ինքնագոհությամբ «գունագեղ» տոնախմբություն է անցկացնում:
Իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած հազարավոր երիտասարդներին ևս ես անկախության սերունդ եմ համարում:
Փա՛ռք անկախության համար նահատակված բոլոր հայորդիներին:
Ազգային արժեքներին հավատարիմ և ազատությունն ու անկախությունը ամեն ինչից վեր դասող հայ ժողովրդի սերուցքը չպետք է հանդուրժի արտաքին ու ներքին թշնամու այս ոտնձգությունները, անկախության սերունդը չի՛ կարող և չպե՛տք է պարտվի ստրկամիտներին:
Հանուն սեփական պետության պայքարը նույնն է, ինչ կյանքի համար պայքարը, որի համար մարդը չի խնայում ոչինչ:
Բախտախնդիր, ապազգային և անբարո իշխանությունները լրջագույն խոչընդոտ են Հայոց պետականության պահպանման ու հզորացման ճանապարհին:
Առջևում ծանր, բայց և պատվաբեր պայքար է սպասվում՝ հանուն ազգային արժանապատվության, հանուն սեփական հողում անվտանգ, ազատ, ինքնիշխան և արժանապատիվ ապրելու:
Անկախության տոնը դեռ տոնելու ենք»,- ասված է ուղերձում:
Այս թեմայով
ՑԱԽԱԼ-ը տեղեկացրել է Լիբանանից հրթիռների արձակման մասին. Իսրայելում վիրավորվել է 19 մարդ
Ֆրանսիայի նախագահը ընտրությունների երկրորդ փուլից առաջ դիմել է Մոլդովայի քաղաքացիներին ռումիներեն
Իրանի ԻՀՊԿ-ն հակաահաբեկչական զորավարժություններ է իրականացնում երկրի հարավ-արեւելքում
Պաստառներ փակցրած դպրոցական աղջիկներից առգրավել են իրեր ու չեն վերադարձրել
Թուրքիայում ավելի ու ավելի են ընդգծվում ազգայնական, այլատյաց տրամադրությունները․ «Փաստ»
Գյումրիում ուզում են Վանաձորի սցենարը կրկնել․ «Հրապարակ»
Բա որ «շեֆը» զայրանա․ «Փաստ»
Օրվա հանդիպումների անոնս
Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե` հարցաքննության. «Ժողովուրդ»
304 մլն դրամ` Երեւանի 2806-ամյակի համար. Փաշինյանը 20 հեծանվավազք կկազմակերպեր. «Ժողովուրդ»
Նախագահականը հաղորդագրություն է տարածում ո՛չ թե օտար պաշտոնյաների, այլ ՀՀ նախարարների հետ նախագահի հեռախոսազրույցների մասին. «Ժողովուրդ»
Քոչարյանը համախոհներ է փնտրում, որ չպաշտոնազրկվի. ՔՊ փակ նիստի հետքերով. «Ժողովուրդ»
Անահիտ Ավանեսյանի համոզմամբ 2025թ.-ի բյուջեն «խնդրահարույց» է. նախարարությանը քիչ գումար է հատկացվում. «Ժողովուրդ»
Լավրովը և նրա հյուսիսկորեացի պաշտոնակիցն ընդգծել են ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի միջև ռազմավարական գործընկերության պայմանագրի կարևորությունը
Նոյեմբերի 2-ի աստղագուշակը
Եղանակը Հայաստանում
Ֆանատները «Նոա» - «Ուրարտու» հանդիպման ժամանակ ներխուժեցին խաղադաշտ (տեսանյութ)
Վրաստանի ընդդիմությունը նոյեմբերի 4-ին հանրահավաք կանցկացնի
Ընդհատվել է «Շիրակ»-«Գանձասար» խաղը․ պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը
Դատախազությունը Միքայել Մելքումյանից պահանջում է ԱՄՆ-ի և Իսպանիայի տների արժեքի ապօրինի մասը
Ծանրացված վերմակներն ի վիճակի են բարելավել քնի որակը և նվազեցնել դեղերի օգտագործումը
Ինչպես հարեւանի տան պայթյունը վախեցրեց գեներալ ՔՊ-ականին. Ցուցմունքներ. «Ժողովուրդ»
ՔՊ նիստը թեժ է եղել. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների շղթան մեծանում է. «Ժողովուրդ»
Հատուկ խնդրանքով՝ Նեյմարը չի խաղա Բրազիլիայի հավաքականում
«Աջակցում ենք երկու կողմերին»․ ԱՄՆ Պետքարտուղարը՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասին
Ֆրանսիայի նախագահը ընտրությունների երկրորդ փուլից առաջ դիմել է Մոլդովայի քաղաքացիներին ռումիներեն
Լավրովը և նրա հյուսիսկորեացի պաշտոնակիցն ընդգծել են ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի միջև ռազմավարական գործընկերության ...
Վրաստանի ընդդիմությունը նոյեմբերի 4-ին հանրահավաք կանցկացնի
«Աջակցում ենք երկու կողմերին»․ ԱՄՆ Պետքարտուղարը՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասին
Ավելի քան 50 միլիոն ամերիկացի վաղաժամկետ քվեարկել է նախագահական ընտրություններում
Բայդենը Վրաստանի վերաբերյալ հայտարարություն է արել
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Պաստառներ փակցրած դպրոցական աղջիկներից առգրավել են իրեր ու չեն վերադարձրել
Թուրքիայում ավելի ու ավելի են ընդգծվում ազգայնական, այլատյաց տրամադրությունները․ «Փաստ»
Գյումրիում ուզում են Վանաձորի սցենարը կրկնել․ «Հրապարակ»
Բա որ «շեֆը» զայրանա․ «Փաստ»
Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե` հարցաքննության. «Ժողովուրդ»