ԵԿՄ անդամներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Լրագրողների հետ զրույցում Սասուն Միքայելյանն ասաց, որ մենք անկախ պետություն ենք՝ միջազգային բոլոր ատյաններում ճանաչված ու մեր անկախությունը պետք է պահպանենք: «Ոտնձգություններ կան, կլինեն, պետք է համախմբված լինենք»:

Լրագրողների հարցին՝ ի՞նչ կասեք նրանց, ովքեր սկսել են Վազգեն Սարգսյանին քննադատել, օրինակ, Խաչատուր Սուքիասյանը, Միքայելյանն ասաց. «Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ ա, որ Վազգեն Սարգսյանին քննադատի: Գիտեք՝ ինչ իրավիճակ էր իննսունականներին, բայց նա կարողացավ համախմբել ու կարողացանք ազատագրել Արցախն ու ընդլայնել մեր երկրի սահմանները»: