ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ունեցած բանակցությունների ընթացքում քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական կայքը: Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերով, կողմերը քննարկել են Աֆղանստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: «Կեսօրին տեղի ունեցած Բլինքենի հանդիպումը Թուրքիայի ԱԳՆ Չավուշօղլուի հետ, տևել է մոտ մեկ ժամ: Իհարկե, նրանք քննարկել են Աֆղանստանի հարցը, խոսել են նաև Սիրիայի մասին: Բացի այդ, նրանք համեմատաբար երկար զրույց են ունեցել Կովկասի` Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին»,- նշել է ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը Նյու Յորքում մեկնարկել է սեպտեմբերի 14-ին: Քննարկումները կանցկացվեն սեպտեմբերի 21-27-ը: