Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից թողարկվել է 2021թ. Ասիական զարգացման հեռանկարների (ԱԶՀ) զեկույցի թարմացված տարբերակը, ըստ որի աշխարհում կանխատեսվում է 7,1% տնտեսական աճ. Հայաստանում՝ 5,2%, իսկ 2022 թվականի համար՝ 3.5%-ի, քանզի երկրի տնտեսությունը տարվա առաջին կիսամյակին կանխատեսվածից ավելի արագ է վերականգնվել։

Ըստ զեկույցի՝ գյուղատնտեսությունն ընդլայնվել է՝ գրանցելով կայուն 7.1% մշակաբույսերի արտադրությունում։

Ծառայությունների ոլորտն ունեցել է 5.3% աճ՝ արձանագրելով բարելավումներ առևտրի, տրանսպորտի, սննդի և վարչական ու անշարժ գույքի ծառայությունների բնագավառներում։ Շինարարության ոլորտն աճել է 5.5%-ով, իսկ արդյունաբերությունը՝ 1.3%-ով՝ պայմանավորված հանքագործական արդյունաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության, ջրային տնտեսության և թափոննորի կառավարման ոլորտներում ստացված եկամուտներով։

Հայաստանում մասնավոր սպառումը նույնպես ավելացել է 5.4%-ով՝ բարձր փոխանցումներով պայմանավորված, իսկ հանրային սպառումն աճել է 3.2%-ով՝ արձանագրելով ավելի բարձր ծախսումներ սոցիալական ծառայությունների վրա։ Հաստատուն համախառն կապիտալի ձևավորմամբ չափվող ներդրումներն աճել են 9.5%-ով՝ կառավարության և մասնավոր կապիտալի ավելի բարձր ծախսումների շնորհիվ։

Զակույցում կանխատեսվում է, որ Ասիայի զարգացող երկրներում գնաճը կմնա վերահսկողության տակ՝ կազմելով 2.2% այս տարի և 2.7%՝ 2022 թվականին։ Ապրանքահումքային ռեսուրսների և սննդամթերքի նկատմամբ ավելի բարձր համաշխարհային գների ներկայիս միտումը կարող է տարածաշրջանի որոշ երկրներում գնաճի պատճառ դառնալ։