Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայաստանում ու Արցախում կհայտարարվի լռության րոպե՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի զոհերի: Ժամը 10:30-ին Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։