Այսօր լրատվամիջոցներից մեկը լուրեր էր տարածել այն մասին, որ օգոտսոսի 26-ի գիշերը Շահամիրյան փողոցում , «Գրանդ քենդի» ընկերության մոտ թեժ ծեծկռտուք է եղել, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Ըստ լրատվամիջոցի, կռվի մասնակիցներն են եղել ընկերության անվտանգության աշխատակիցներն ու բնակիչները:

Լուրը ճշտելու նպատակով YerevanNews.am-ը զրուցեց «Քրանդ քենդի» ընկերության մամուլի քարտուղար Վահրամ Բրուտյանի հետ: Նա մեզ հետ զրույցում հաստատեց նշված տեղեկությունը, հավելելով, որ գործը գտնվում է ոստիկանության վարույթում:

«Մենք էլ ենք նոր փորձում ճշտել: Այսօր եմ իմացել դեպքի մասին: Չեմ կարծում, որ նախաքննության շահերից ելնելով իմաստ ունի որևէ ավել բան ասել», - նշեց նա: