Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգարժա՛ն լրագրողներ/լրատվամիջոցներ, Հայաստանի և Ադրբեջանի միջև օդային սահմանը երբեք փակ չի եղել, ճիշտ է՝ 2014-ից Ադրբեջանը որոշել է այլևս չօգտվել ՀՀ օդային տարածքից, որ մեզ փող չվճարի, որ վնաս տա:

Ավելին, 90-ական և 2000-ական թթ. մի քանի անգամ Երևան-Բաքու չարտեր թռիչքներ են եղել՝ միջազգայինների համար իհարկե:

Ավելին, 2000-ական թթ., մի անգամ Բաքվում վայրէջք է կատարել Մոսկվա-Երևան օդանավը, կարծեմ տեխնիակակն պատճառ կար և այդ օդանավի մեջ է եղել մեր բոլորի սիրելի Տիգրան Արզաքանցյանը:

Անշուշտ, շատ հատկանշական է, որ հենց այսօրվանից է Ադրբեջանը որոշել 7 տարի անց կրկին օգտվել Հայաստանի օդային տարածքից: Ինչո՞ւ: Դե, հավանաբար, Իրանին է բան ասում և փորձում մի քիչ գժտություն մտցնել Երևան-Թեհրան հարաբերություններում ու էլի լիքը բաներ»: