ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, կազմել է 479.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.57 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 554.41 դրամ (նվազել է 1.43 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 653.05 դրամ (նվազել է 0.55 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.65 դրամ (նվազել է 0.01 դրամով):


Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝ 349.65 դրամ, ոսկի՝ 27,153.7 դրամ, պլատին՝ 15,086.24 դրամ: