Այսօր, հոկտեմբերի 13-ին, ավտովթարի է ենթարկվել սերիալներից հայտնի դերասանուհի Նելլի Մելիքյանը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում՝ ժողովրդին հայտնի Վահագնի թաղամասի մոտ, բախվել է մեկ այլ վթարի վայրում վթարն արձանագրող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս առաջ է ընթացել և բախվել մեկ այլ ավտոմեքենայի։


Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Կայքի տեղեկություններով՝ Ն. Մելիքյանը հայ հանդիսատեսին հայտնի է մի շարք սերիալներից՝ «Երկուսով», «Ընտանեկան գաղտնիքներ» և այլն։