Փաստաբան Սուսաննա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՍԱ ՊԱՅՔԱՐ Է ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ…
«Ագլա Լոյերս» փաստաբանական գրասենյակ են դիմել բազմաթիվ քաղաքացիներ՝ տեղեկացնելով, որ պատվաստումից հետո ունեն առողջական լուրջ խնդիրներ, որ ինքնազգացողությունը գնալով վատանում է:
Մի խումբ քաղաքացիներ էլ հայտնել են, որ գործատուները շատ կոպիտ են իրենց հետ խոսում, անպատվում են, և հարկադրում որ ոչ թե թեսթ հանձնեն այլ պարտադիր պատվաստվեն, քանի որ իրենք «հավես չունեն» 14 օրը մեկ թեսթի արդյունքներ ստուգեն:
Որոշ գործատուներ էլ սկսել են էժան թեսթավորման լավություն վաճառեն աշխատակիցների վրա՝ պարտադրելով իրենց նշած վայրում թեսթ հանձնել:
Այն որ կոլեկտիվ թեսթավորման դեպքում գործատուն «հոգում է» իբր էժան թեսթ հանձնելու հարցը, դա դեռ չի նշանակում, որ գործատուն լավություն է անում:
Ասեմ ինչու.
ՀՀ Սահամանադրության 25-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` «Ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին»:
Մինչ օրս մարդկության վրա փորձարկվող ոչ թեսթերի և ոչ էլ որևէ պատվաստանյութի վերաբերյալ առկա չէ հավաստագիր առ այն, որ դրանք անցել են կլինիկակակն փորձարկումներ և այն ինչ կատարվում է այսօր դա կլինիկական փորձարկում չէ: Որևէ իրավասու և պատասխանատու անձ դեռևս այդ մասին որևէ ապացույց չի ներկայացրել և չի կարող ներկայացնել:
Հակառակը Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերից Հայաստանում կիրառվում է 5-ը։ AstraZeneca, Sputnik-V, CoronaVac և Sinopharm, իսկ հոկտեմբերի 5-ից ՀՀ է ներկրվել Moderna պատվաստանյութը, որոնց կլինիկական փորձարկումները չեն ավարտվել: Ավելին 2022 թվականի հունվարի վերջին ավարտվում է Moderna պատվաստանյութի պիտանելիության ժամկետը:
https://pastark.am/hayastanum-kirarvogh-koronavirusi.../...
ինչ վերաբերվում է Moderna պատվաստանյութին, ապա Ֆինլանդիայի, Շվեդիայի և Դանիայի առողջապահական մարմինները հղում կատարելով «Սկանդինավյան հետազոտությանը», դադարեցրել են Moderna պատվաստանյութի օգտագործումը բոլոր երիտասարդների և երեխաների համար:
http://viddeoo.ru/?p=17071...
Հետևաբար թե թեսթավորումը, և թե պատվաստումը բժշկական միջամտություն է, ավելի շուտ կլինիկական փորձարկում, որի համար անհրաժեշտ է քաղաքացու գրավոր համաձայնությունը: Իսկ փորձարկման արդյունքում առողջությանը հասցված վնասի համար պետությունը պարտավոր է հատուցել:
Այս դեպքում քաղաքացիներից պահանջելով տալ գրավոր համաձայնություն այն մասին, որ իրենց կամքով են պատվաստվում, պետությունը իր վրայից գցում է ձեր առողջությանը հասցված վնասի համար թե պատասխանատվությունից, և թե հատուցումից:
Եվ պատահական չէ, որ այսօր փորձ է արվում առողջության վատթարացումները, մահերը բարդել ուղեկցող հիվանդությունների վրա:
Այդ դեպքում հարց` եթե ուղեկցող հիվանդությունները կոռոնավիռուսվ վարակվելու դեպքում հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մահվան, ինչու պատվաստումից և անձին արհեստական վարակելուց առաջ չի իրականացվում համապատասխան հետազոտություն՝ պարզելու արդյոք այդ անձի մոտ հայտնաբերված հիվանդությունների առկայության պայմաններում պատվաստումը չի բերելու անդառնալի հետևանքների:
Հակառակը, բուժհաստատություններում ստացվել է բանավոր հրաման հակացուցումների վերաբերյալ տեղեկանքներ չտրամադրել: Իսկ այն քաղաքացիները, ովքեր ունեն առողջական բավականին ծանր և լուրջ խնդիրներ, բժիշկները համոզում են, որ դա արգելք չէ պատվաստվելու համար, և միայն կարող են ազատվել պատվաստումից խիստ հակացուցում ունեցող անձինք, որն է առաջին պատվաստումից հետո հեմոռագիկ շոկի մեջ ընկած անձինք:
N 65-Ն հրամանի 4.4 կետի համաձայն` Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ կատարվող պատվաստումների բժշկական հակացուցումներն են.
1) Բացարձակ հակացուցում
ա. փաստագրված՝ նախորդ դեղաչափից կամ տվյալ պատվաստանյութի որևէ բաղադրիչից առաջացած լուրջ ալերգաբանական ռեակցիա կամ անաֆիլաքսիա (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ):
Այսինքն առողջապահության նախարարի աթոռը բազմած մահաբեր «հրեշտակ»-ին պետք են կյանքի գնով ձեռք բերված ապացույցներ առ այն, որ անձը ունի խիստ հակացուցումներ:
առողջապահության նախարարի աթոռը բազմած մահաբեր «հրեշտակ»-ին և գլխավոր հովանավոր վարչապետի աթոռը զավթած երևույթին հարց` ո՞վ է այս ոճրագործության, եղեռնագործության համար պատասխան տալու:
Հարգելի քաղաքացիներ, վերոնշյալ բարձրաձայնված խնդիրների վերաբերյալ կասեմ հետևյալը` բոլոր այն քաղաքացիները, որոնք պատվաստումից հետո ունեն առողջական խնդիրներ կարող են ներկայացնել հաղորդում հանցագործության մասին` իրենց առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելու համար: Հենց այն պատճառով, որ ոլորտի բոլոր պատասխանատուները գերազանց գիտակցում են թե ինչ են ներարկում քաղաքացիներին և ինչ ծանր հետևանքներ է ունենալու պատվաստումը:
Գործատուների կողմից վիրավորելու և կոպիտ լինելու վերաբերյալ` գործատուն պարտավոր է հարգել աշխատակցի արժանապատվությունն ու իրավունքները: Բոլոր գործատուները առաջին հերթին թող գրավոր տեսքով աշխատակիցներին տրամադեն թե աշխատանքային օրենսգրքի որ նորմով են աշխատակիցներին ահաբեկում աշխատանքից հեռացնելով կամ աշխատավարձ չվճարելով:
Գրեք դիմումներ, որ դուք հրաժարվում եք պատվաստվելուց և թեսթ հանձնելուց քանի որ չեք ցանկանում դառնալ կլինիկական փորձարկումների սուբյեկտ:
Գործատուի պահանջով և հորդորով դիմում չգրեք աշխատանքից ազատվելու մասին և չզրկեք ձեզ գործատուի ապօրինի գործողությունները վիճարկելու հնարավորությունից:
Պաշտպանեք ձեր իրավունքները, եղեք գիտակից, թույլ մի տվեք, որ ձեզ հետ վարվեն որպես լաբորոտորիական հումքի:
Բղավում և վիրավորում են անճարությունից, քանի որ իրավական հիմք չունեն այս ապօրինությունը ավարտին հասցնելու, հույսները դրել են վախի մթնոլորտ ստեղծելով այս եղեռնագործությունը ավարտին հասցնել:
Ով գիտակից է՝ կապրի, իսկ ով խեղճանում կամ չի գիտակցում, դարձել է փորձարարկամ սուբյեկտ և սրան հաջորդելու են այլ պատվաստանյութեր:
Սա պայքար չէ աշխատանք ունենալ կամ չունենալու համար, սա պայքար է կյանքի համար:
Հ.Գ. Հարգեք ինքներդ ձեր կյանքի իրավունքը»: