Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանն ու հայ ժողովրդին միշտ որպես մանրադրամ օգտագործող ռուսները ասում էին, որ ինչ էլ հայերի հետ անենք, միևնույնն է նրանք ոչ մի ձևով չեն կարողանա հակադրվել մեզ, որովհետև շրջապատված են թուրք-ադրբեջանական տանդեմով, արևմուտքն էլ միշտ կրավորական դիրքորոշում ունի հայերի հանդեպ, մի խոսքով՝ куда они денутся эти армяни.
Բայց Իրանի՝ խաղի մեջ մտնելը ռուսներին փաստի առաջ է կանգնեցնում, այսինքն, պարզվում է, որ հայերի վիճակը անելանելի չի, ու նրանք կարող են դաշնակից ունենալ:
Ահա թե ինչն է հիմա ռուսներին ծայր աստիճան նյարդայնացնում, նրանց միակ հույսը հիմա հայ ժողովրդի ոչադեկվատությունն է ու դավաճանների անասելի մեծ քանակն է, հետևաբար իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի հայությանը պահեն տգիտության ու ոչ ադեկվատ վիճակի մեջ, և ավելի մեծ եռանդով կլծվեն հայազգի ու հայանուն դավաճանների բուծման գործին»: