Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը խոստովանել է, որ երկրում տարածվում է «դելտա» շտամի նոր տարբերակը:

Ավելի վաղ Financial Times-ը, վկայակոչելով գիտնականներին, գրել է, որ AY.4.2-ը կարող է 10-15%-ով ավելի վարակիչ լինել, քան «դելտան»:

Մասնագետները ենթադրում են, որ տարբերակը վերջերս է հայտնաբերվել և կարող է Մեծ Բրիտանիայում COVID-19-ի հիվանդացության աճի պատճառ լինել: AY.4.2-ն արդեն արձանագրվել է երկրում վարակման դեպքերի 10%-ի դեպքում։

Վերջին ժամանակներս Բրիտանիայում կտրուկ աճել է ինչպես նոր հիվանդների թիվը, այնպես էլ COVID-19-ի հետ կապված մահերի թիվը, բժիշկներն ու փորձագետները նախազգուշացնում են հիվանդության հնարավոր ծանր ալիքի մասին և իշխանություններին կոչ են անում հակահամաճարակային միջոցներ ձեռնարկել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իսրայելում երեխայի մոտ հայտնաբերվել է մուտացիայի ենթարկված «Դելտա» շտամի առաջին դեպքը։