«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի գրառումը․ «ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի ուշադրությունն եմ հրավիրում այս միջադեպի վրա: Ոստիկանական գիշերային կոշտ գործողությունները որքանո՞վ են իրավաչափ: Քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունքը խիստ դատապարտելի է. գուցե վաղն էլ այս գործով ծառայողական քննություն նշանակեք:
Բայց նկատելի է, որ դեպքերի կրկնության և շարունակականության վրա քննությունները դրականորեն չեն ազդում»: