ԱՀ Ստեփանակերտ քաղաքի Մարտունի փողոցի թիվ 45 հասցեում մեկնարկել են 5 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքի շինարարական աշխատանքները` ԱՀ կառավարության միջոցներով, տեղեկացրին ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։

Շենքի կառուցապատման մակերեսը կազմում է 481 քառ.մ.։
Բազմաբնակարան բնակելի շենքում նախագծված է 23 բնակարան, որոնցից մեկ սենյականոց`թվով 2 բնակարան, երկու սենյականոց`թվով 5 բնակարան, երեք սենյականոց` թվով 14 բնակարան, չորս սենյականոց`թվով 2 բնակարան։

Բնակարանների քանակությունը և մակերեսները նախագծվել են ըստ ճարտարապետահատակագծային առաջադրանքի։ Բնակակարանների մի մասը նախատեսվում է նույն տարածքում` նախկինում հրետակոծությունից ավիրված բնակելի տների սեփականատերերին փոխհատուցման նպատակով։

Փոխհատուցման նպատակով նախագծվող բնակարանների մակերեսները և սենյակների քանակությունը հաստատված է քաղաքապետարանի կողմից։

Տարածքը նախատեսված է բարեկարգել, կանաչապատել։

Բնակելի շենքի կառուցապատման աշխատանքները իրականացնում է «Հաբանդ» ՍՊ ընկերությունը։

Բազմաբնակարան բնակելի շենքի նախագիծը մշակվել է «ԱՐԽ-ԶՈՆ» ՍՊԸ-ի կողմից։