«Թուրքիան խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նա հիշեցրել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն ու ավելացրել, որ Հայաստանից շատ դրական ազդակներ են ստանում։

«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք պատասխան քայլերի։ Անկարան քննարկում է Բաքվի հետ, թե ինչպիսի քայլեր կարող է ձեռնարկել այդ ուղղությամբ»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։