Կորոնավիրուսից մահացել է ԵՊԲՀ պրոֆեսոր Կարեն Բաբայանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Կրկին պարտվեցինք նենգ հիվանդությանը...


Այսօր, 74 տարեկան հասակում, մահացավ ԵՊԲՀ պրոֆեսոր Կարեն Բաբայանը... Անգնահատելի է պրոֆեսորի ներդրումն ու ավանդը մեր 100 ամյա ԵՊԲՀ-ի զարգացման գործում:

Ցավակցում եմ հարազատներին...»,- գրել է նա: