Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը գրում է. «Այսօր շատերը պատվաստման գովազդ-քարոզով են զբաղված, ընդ որում պետական բարձր հովանավորությամբ և ուղղորդմամբ: Մահացածների վիճակագրություն են մեջբերում, իրենց կամ իրենց ընտանիքի անդամների պատվաստված լինելն են ի ցույց դնում և այլն: Վստահ եմ, որ այս խմբի մեջ գտնվողներից շատերը դա անում են լավ նպատակներով: Իրենք իրոք կարծում են, որ նորաստեղծ պատվաստանյութերը կպաշտպանեն կորոնավարակից և նրանց առողջությանն այլ վնաս չեն պատճառի:
Բայց երբ այս խմբի անդամները փորձում են հավանություն տալ պետական մարմինների կողմից մարդկանց ստիպելու կամ մարդկանց իրավունքներն անտեսելու գործողություններին, և նույնիսկ նպաստել դրան, ապա հասկանում ես, որ լուրջ ճգնաժամ է սպասվում:
«Ազատ կամք» նախաձեռնության անդամներիս մոտեցումը շատ պարզ է: Մարդն ազատ պետք է լինի որոշելու պատվաստվել, թե՝ ոչ: Եվ այն էլ, երբ՝
1) Պատվաստանյութերը նոր են ստեղծված (մոտ մեկ տարեկան են) և պարզ չեն դրանց վնասակար ազդեցությունները.
2) Պատվաստված մարդը վարակվում է և կարող է վարակը փոխանցել.
3) Պատվաստումը վարակից վերջնականորեն չի պաշտպանում և կարիք է լինելու հետագայում կրկին պատվաստվել.
4) Պատվաստված մարդը կարող է մահանալ կորոնավիրուսից.
5) Հիմնավոր չի պարզաբանվել, թե վարակված ու առողջացած մարդը ինչու պետք է պատվաստվի, երբ ունի հակամարմիններ:
Պետությունը պետք է ստեղծի հասանելիություն պատվաստանյութերին և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրի մարդկանց, որպեսզի վերջիններս կարողանան որոշում կայացնել: Մինչդեռ, երբ պետությունն ինքն է գովազդում այդ ապրանքները, չի կարող օբյեկտիվ լինել:
‼ Առողջապահության նախարարությունը համառորեն չի տրամադրում տվյալներ, թե մահացածներից քանիսն են եղել պատվաստված քովիդի դեմ: Ըստ էության պատճառաբանում է, թե չունի այդ տվյալները: Այս դեպքում հարց է ծագում, ինչպես է վերահսկելու պատվաստանյութերի բացասական ազդեցությունը մարդու առողջության նկատմամբ կամ ինչպես է պնդում, որ պատվաստանյութերից մարդիկ չեն մահանում:
Եթե մարդն իր առողջության կամ կյանքի մասին մտածելով պատվաստվել է, ես հարգում եմ իր որոշումը և նրան չեմ համարելու «բաժանարար գծից» այն կողմ գտնվող մարդ: Նույն կերպ ակնկալում եմ, որ պատվաստված մարդը հարգի իմ՝ չպատվաստվածիս որոշումը:
‼ Եթե մարդը չի ուզում պատվաստվել, բայց նրան ստիպում են պատվաստվել, ապա այստեղ բոլորս՝ պատվաստվածներով ու չպատվաստվածներով, անելիք ունենք: Ապագայում պատվաստվածներին էլ կարող են ստիպել կրկին պատվաստվել իրենց կամքին հակառակ, կամ մարդկանց արժանապատվությունը ստորացնող կամ անիմաստ սահմանափակումներ պարտադրեն, ինչպիսին է օրինակ բացօթյա տարածքում մարդուն դիմակ կրելու նոր պարտադրանքը:
Ու քանի լռում ու հանդուրժում ենք պարտադրանքների շքերթը շարունակվելու է:
Հ.Գ. Տեղեկացնում եմ նաև, որ մեր թիմը դատական հայցեր է նախապատրաստում պատվաստվելուց հետո մահացած անձանց ընտանիքների անունից պետությունից վնասի հատուցում պահանջելու կապակցությամբ»:
Այս թեմայով
Օրվա հանդիպումների անոնս
Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի նոր վախերը
Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել Թրամփի երդմնակալությանը․ «Հրապարակ»
Համընդհանուր հայտարարագրման համակարգի խոշոր «կրախը». փաշինյանական նոր պատուհաս ՀՀ քաղաքացիների գլխին․ «Փաստ»
Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան․ «Փաստ»
Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
Մանուկ Մուրադյանը՝ ՆԳՆ կրթահամալիրի պետի ժամանակավոր պաշտոնակատար
10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ»
Արշակ Կարապետյանը նոր ուժ կստեղծի Միքայել Սրբազանի և Ալբերտ Բազեյանի հետ
Բաքուն Ռուբեն Վարդանյանի գործը առանձին կքննի. երբ է հաջորդ դատական նիստը
Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի մենամարտը չեղարկվել է
Աստղագուշակ՝ հունվարի 18-ի համար
Եղանակը Հայաստանում
«Քովիդի գործով» մեղադրյալները հույսը դրել են Արսեն Թորոսյանի վրա․ «Ժողովուրդ»
Որ նախկին պաշտոնյայի անվտանգության աշխատակիցներն են ապահովում ՆԳՆ նորանշանակ նախարարի անվտանգությունը․ ինչի՞ց են վախենում. «Ժողովուրդ»
Արցախցի պատգամավորները անընդունելի են համարում ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման վերաբերյալ Փաշինյանի մտադրությունը․ «Ժողովուրդ»
Սոցապ նախարարը սխալներով հրավեր է ուղարկել, ԱԺ աշխատակազմի ղեկավարն էլ ընթացք է տվել. ոչ պրոֆեսիոնալիզմ․ «Ժողովուրդ»
609 մլրդ դրամ դեֆիցիտ, տագնապի մեջ հայտնված գործարարներ․ ԵԱՏՄ-ն ոսկոր է դարձել իշխանության համար․ «Ժողովուրդ»
Ֆիննախի հերթական «փոքր վրիպակը»՝ 100 միլիարդի չափով. ստերի շարքը շարունակվում է․ «Ժողովուրդ»
Աստղագուշակ հունվարի 17-ի համար
Եղանակը Հայաստանում
Գիտնականները հավատու՞մ են այլմոլորակայինների գոյությանը. Հետաքրքիր ուսումնասիրություն
Զախարովան ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերթական անգամ հակաադրբեջանական և հակառուսական անվանեց
Ultrahuman-ը հայտարարել է աշխարհում առաջին շքեղ խելացի մատանու ստեղծման մասին
Պուտինն ու Թրամփը կարող են զանգահարել միմյանց ցանկացած պահի․ ՌԴ նախագահի օգնական
Աշխարհի խոշորագույն գետի դելտան կարող է անհետանալ
Փեզեշքիանը հուսով է, որ Թրամփը կաջակցի խաղաղության հաստատմանը Մերձավոր Արեւելքում
Լեհաստանի մի քաղաք Իլոն Մասկին առաջարկել է գնել 13-րդ դարի իրենց ամրոցը՝ որպես եվրոպական կենտրոնակայ...
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան