Հոկտեմբերի 28-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները գրպանահատության հերթական դեպքը բացահայտեցին:

Ստացված տեղեկություններն իրացնելով` քրեական հետախույզները «Կիլիկիա» ավտոկայանի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Բաշինջաղյան փողոցի 48-ամյա մի բնակչի։

Պարզվել է, որ նա թիվ 77 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ է գողացել:
Իրավապահները պարզել են նաև տուժողի ինքնությունը: Նրանից հաղորդում են վերցրել:
Գողոնը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: