Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 10:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 27-ամյա Տիգրան Պետրոսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով Տ. Պետրոսյանն ու նրա ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ, 35-ամյա Ռուզաննա Ե.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 10-ամյա Վարդուհի Հ.-ն, 13-ամյա Քրիստինե Հ.-ն և 6-ամյա Նարե Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: