«Գիտե՞ք՝ Ադրբեջանի նախագահն էս վերջում ինչ հայտարարություն ա արել: Ընդհանրապես կասկածի տակ ա դնում արդեն Հայաստան պետությունը, ասում ա՝ մենք պատմաբանների խումբ պիտի ստեղծենք, ուսումնասիրենք՝ էդ ինչի՞ ա ռուսերեն, անգլերեն կոչվում Армения, Armenia, բայց հայերը կոչում են Հայաստան, ստեղ կասկածելի բան կա: Սրանք Ադրբեջանի նախագահի խոսքերն են»,- ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հավելելով, որ այս վտանգները պետք է նկատի ունենալ: