Վրացական բանտում գտնվող և հացադուլ հայտարարած Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը գնահատվում է կրիտիկական։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Վրաստանի նախկին նախագահի ընկերուհին՝ «Ժողովրդի ծառան» խմբակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոն։

Նրա խոսքով՝ Սաակաշվիլիի անձնական բժիշկ Նիկո Կապշիձեն քաղաքական գործչին բանտում այցելելուց հետո հայտարարել է, որ մի քանի ժամ է մնացել մինչ այն, երբ նա կարող է հայտնվել կոմայի մեջ՝ ընդհուպ մինչև մահվան ելք։

«Միխեիլը հրաժարվել է որևէ թեստավորումից, արյան փոխներկարումից։ Մեր ունեցած տեղեկություններով՝ նա ընդունել է դեղորայք, որոնք անհրաժեշտ են կենսագործունեության համար։ Դա նրան թույլ է տալիս դիմանալ»,-ասել է Յասկոն սոցցանցի ուղիղ եթերում։

Բացի այդ, Յասկոն կոչ է արել Վրաստանի իշխանություններին Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել համապատասխան պայմաններով մասնավոր կլինիկա։