ՀՀ կառավարության որոշմամբ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Նազելի Բաղդասարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,– ասվում է որոշման մեջ: