Լրագրող Գևորգ Թոսունյանի գրառումը․ «Այս ճանապարհն էլ փակեցին ադրբեջանցիները։ 2020-ի դեկտեմբերից պարզ էր, որ նման բան ա սպասվում այս տարածքներում, առ այսօր ինչպես Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, այնպես էլ Ճակատեն, Սրաշեն ու մյուս գյուղերին կապող այլընտրանքային ճանապարհը պատրաստ չի (չշփոթել Գորիս-Կապան այլընտրանքայինը հետ)։ Կառավարությունը խոստանում է մինչև տարեվերջ պատրաստել, այսինքն տարեկան մինչև 500կմ ճանապարհ կառուցող ու գլուխ գովող իշխանության համար 12 ամիսը բավարար չեղավ, որ առնվազն 80կմ այլընտրանքային ճանապարհներ սարքի»։
«Այս ճանապարհն էլ փակեցին ադրբեջանցիները»․ Գևորգ Թոսունյան
