«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը. «Երեկ պահանջել էինք արտահերթ նիստ, որպեսզի Կառավարությունից բացատրություն ստանանք սահմանների հետ կապված. գորընթացը տապալվեց մեծամասնության կողմից: Կվերադառնանք այն ժամանակ, երբ երկրի առջև ծառացած խնդիրները քննարկվեն ըստ կարևորության և ըստ օրհասական վտանգի»,- հայտարարեց Հայկ Մամիջանյանը: