Մի խումբ քաղաքացիներ այս պահին փակել են Հաղթանակի կամուրջը, կանգնեցրել երթեւեկությունը եւ բարձրախոսով հայտարարում են, որ այսօր ժամը 17-ին ակցիա է նախատեսված Հանրապետության հրապարակում:

Նրանց մեծ է լրագրող Նաիրի Հոխիկյանը, ով հայտարարեց, որ այս պահին Երեւանի տարբեր փողոցներ արգելափակված են, որոնցից են Արշակունյաց պողոտան, Տիգրան Մեծի պողոտան, Բաղրամյան պողոտան:

Նա նաեւ հայտարարեց, որ իրենք պահանջում են չստորագրել սահմանազատման եւ սահմանագծման ծրագիրը եւ հրապարակային խոսել, պատմել, թե ինչ փաստաթղթեր են քննարկվում Ադրբեջանի հետ: Նրանց ձեռքին կա պաստառ «ազատագրական պայքար» գրառմամբ:

Նրան մոտեցան ոստիկաններ եւ պահանջեցին ազատել փողոցը եւ վերականգնել երթեւեկությունը: Նրանք սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: