Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով տեղակայված քսանյոթ դիտակետերում իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի պահպանման հսկողություն, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

«Դիտակետի զինծառայողներն իրենց պատասխանատվության գոտում շուրջօրյա հսկում են հրադադարի պահպանման ռեժիմը։ Ռուս խաղաղապահներն ապահովում են տարանցիկ մեքենաների անվտանգ անցումը անցակետերով։ Հնարավոր սադրանքները կանխելու համար բոլոր մեքենաները ենթակա են զննման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ խուզարկման»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիչկինը։

Ընթացիկ իրավիճակի մշտադիտարկման համար բոլոր դիտակետերը հագեցած են ժամանակակից արտաքին հսկողության գմբեթային տեսախցիկներով:

Խաղաղապահ զորակազմի ռուս զինվորականները ծառայության ընթացքում հանդերձված են «Ռատնիկ» կոստյումներով։ Դիտակետերը հագեցած են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով և անխափան էներգասնուցման սարքերով: