Այսօր՝ նոյեմբերի 23-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից  հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: