ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարդենիսցիների արտասովոր արկածները Երևանում
Մի վարդենիսցի տղամարդ որոշել էր ինքնասպանություն գործել։ Եկել, հասել էր Երևան, Հաղթանակի կամուրջ, արդեն անցել էր պողպատաձույլ նախշազարդ ճաղերն ու մին էլ, ըհը Վարդենիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն եկավ ու համաքաղաքացուն փրկեց։ Եվ սա Վարդենիսում ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ։ Նույնիսկ ի հեճուկս ամենաբազմազբաղ գրաֆիկին ու թեժ քաղաքական պայքարին՝ քաղաքապետի իսկական թեկնածուն հերոսության համար միշտ էլ ժամանակ կգտնի։
Հ․Գ․ Ի դեպ, նկատեցի՞ք, հոգեկան տվայտանքների ապոֆեոզին հասած ձախողակ ինքնասպանը չէր մոռացել դիմակ դնել»։