Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում թեժ վիճաբանություն տեղի ունեցավ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի միջև։ Անդրանիկ Քոչարյանը դիմելով Մինասյանին՝ ասաց, որ վերջինը կարող է 13-րդ անգամ ներկայացնել հանձնաժողովի նախագահի տեղակալի իրենց թեկնածուին։
«Նախ արձանագրենք, որ «Հայաստան» խմբակցությունը իրացրել է իր իրավունքը։ Պարո՛ն Քոչարյան, անձամբ դուք և հանձնաժողովի մի շարք անդամներ արդեն որերորդ անգամ փորձում եք մանիպուլյացիաների, կեղծ, սուտ տեղեկությունների դիմել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
«Ստախոսն ինքդ եք»,- ի պատասխան Մինասյանի՝ ասաց Քոչարյանը։
«Մի՛ ընդհատեք, երբ ես խոսում եմ․․․ Հրապարակային ասում եմ՝ դուք և Վահագն Ալեքսանյանը պետք է դատվեք դեռ»,- ասաց Մինասյանը, որից հետո մթնոլորտը թեժացավ և «Հայաստան» խմբակցությունը լքեց նիստը։