«Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել տարածաշրջանի վերածննդի համար»,- եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Կարող ենք ենթադրել, որ մոտ ժամանակներս կկարողանանք ոչ միայն հաստատել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համապատասխան խմբի աշխատանքը, այլ անհրաժեշտ քայլեր անել բոլոր որոշումների համար»,– ասաց Պուտինը:
Նրա խոսքով՝ դրան պետք է ուղղված լինի բոլոր կողմերի ջանքեր։
«Այս ամենը, անշուշտ, պետք է բարենպաստ ազդեցություն ունենա երկու երկրների քաղաքացիների կենսամակարդակի վրա»,– նշեց Պուտինը։