Դեկտեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում, Խանջյան և Խորենացի փողոցների խաչմերուկում՝ Խանջյանի թունելի սկզբնամասում, բախվել են 28-ամյա Գևորգ Բաբախանյանի վարած Nissan Tiida և 35-ամյա Գագիկ Սարգսյանի վարած Mercedes G-500 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Փրկարարները, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, քաղաքացիների օգնությամբ, մեկ ժամ անց կարողացել են ավտոմեքենաներն իրարից բաժանել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։