«Եվ Ադրբեջանում են դժգոհություն արտահայտում, որ մենք կանգ ենք առել այնտեղ, և Հայաստանում են դժգոհում անընդհատ, այդ թվում նաև ձեր խորհրդարանի խոսնակը, ով մեղադրում էր Ռուսաստանի Դաշնությանը Ղարաբաղը դավաճանելու մեջ… Մենք հասկանում ենք, թե որքան դժվար է ամեն ինչ Հայաստանում, բայց շահարկել. այն դերը, որը խաղացել է Ռուսաստանը, կարծում եմ, սխալ է», ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Մոսկվան Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալյոն Սիմոնյանի վերջին հայտարարությունների թեման փակված է համարում։ Ալեն Սիմոնյանը ռուս լրագրողների հետ զրույցում խոսել էր Լավրովի պլանի եւ Ռուսաստանի կողմից Ղարաբաղը դավաճանելու մասին։

Լավրովն ու մյուսները լրջորեն մտահոգված են ոչ այնքան ՌԴ վարկով եւ իրենց հեղինակությամբ, որքան Հայաստանում Ռուսաստանի լիակատար ձախողմամբ, ինչն իր հետեւանքներն է ունենալու Մոսկվայի համար։ Դեսպան Կոպիրկինը և մոսկովյան ծրագրավորողները ջանքեր են գործադրում, որ Հայաստանում Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ չհնչեն, թեև դրանք բոլորի շուրթերին են և հազիվ են զսպվում։ Մոսկվային չհաջողվեց «խաղաղապահ փրկիչ Ռուսաստանի» իմիջը։ Հայ հասարակության խորքերում հասունացել է Հայաստանում Ռուսաստանի իրական նպատակների ըմբռնումը, չնայած խիստ տաբուներին եւ ռուսահպատակ քաղաքական խմբերի ու մեդիայի ջանքերին։


Մոսկվան կարող է ստիպել տարածքներ հանձնել, անգամ «միջանցքներ» բացել, բայց Ռուսաստանն այլևս Հայաստանում չկա։ Լավրովի եւ մյուսների հայտարարությունները «հրաժեշտ» են Հայաստանին։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/12/11/687365/