Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի գրառումը. «Ի՞նչ է սա նշանակում: Նախևառաջ այն, որ մենք ստանում ենք ժամանակ շունչ քաշելու, կարևոր որոշումներ ընդունելու, խաղաղ պայմաններում ճիշտ քաղաքական քայլեր անելու: ԵՄ և ԱՄՆ հեռացնում են ռուս-թրքական սուրն ու թուրը մեր երկրի կոկորդից: Երկրորդ կարևորագույն արդյունքն այն է, որ հարցը չվերադարձավ միջազգային ատյանների հովանու տակ և լուծվելու է միջազգային օրենքի ուժով, այլ ոչ թե ռուս-թրքական ուժի օրենքով: Եվ վերջինը՝ ԵՄ և ԱՄՆ մեզ հնարավորություն են տալիս պոկվելու ռուս-թրքական թակարդից ու մուտք գործել ազատ աշխարհ: Միգուցե վերջին հնարավորությունը»: