«Ես ուղղակի ցավում եմ, որ մենք հասանք այն օրեր, երբ ԱԺ նախագահի աթոռին կարող է նստած լինել մեկը, ով սեփական ինքնահաստատումը, անձի կարևորությունը տեսնում է միջանցքներում իրեն «չեստ» տվող անցորդների, լրագրողների մեջ»,- այսօր` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով ԱԺ միջանցքի աթոռները հավաքելու դեպքին, ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Ես տեսնում եմ, թե ինչպես են իրենք իրենց «ախրանիկներով» շրջապատել և հաճույք են ստանում ԱԺ շենքում հարյուրավոր զինվորական համազգեստով իրենց պաշտպանության և պահպանության համար ներկա անձանց մասով, և փաստորեն իրենք նաև լրագրողներից են այդ ակնկալիքները ունեցել»,- նշել է պատգամավորը: