Ակտիվիստ Արտակ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծիծաղից կթավալվեի, եթե այսքան լացելու չլիներ։ Ուրեմն քաղաքապետի հետ կապված թեման նոր թափով շարունակվում ա։ Կողմերից մեկը մյուսին մեղադրում ա փետրվարին Հայկի դեմ սաբոտաժ անելու փորձի մեջ, որով փորձել են ձախողել ավտոբուսների գնման գործընթացը։ ՔՊ-ն էլ պնդում ա, որ սաբոտաժ չեն արել, գոհ չեն եղել գնվելիք ավտոբուսների որակից, բայց պրոցեսը չձախողելու համար իբր անհրաժեշտ քանակով քվե են ապահովել, չնայած որ փաստ ա, որ առանց ԲՀԿ ու անկախ պատգամավորների քվորումն ապահովված չէր։ Ու էս գզվռտոցին կարելի էր երկար ու տխուր նայել, եթե «Իմ քայլի» հայտարարության տեքստում չլիներ ա՛յ էս մի ձևակերպումը. ««Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված քաղաքապետի նոր թեկնածու՝ Հրաչյա Սարգսյանն էլ համակարգել է ձեռքբերման ողջ գործընթացը»
Հլը մի րոպե, տղե՛րք։ Ասում էիք՝ ավտոբուսների որակից էիք դժգոհ։ Բայց ձեր ասելով՝ պրոցեսը ձեր նոր թեկնածուն էր համակարգել։ Ուրեմն ի՞նչ, ինքն էր էդ վատ որակի ավտոբուսների հեղինակը։ Էս ի՜նչ անհարմար բան ստացվեց»։