Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 11:10-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 16-ամյա Ռաֆայել Գ.-ն, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, Եղեգնուտ գյուղի ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվել:

Վթարի հետևանքով Ռաֆայել Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով` Ռաֆայել Գ.-ն սովորում է Արմավիրի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում: