Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20:40-ի սահմաններում, Արցախի պողոտա 37 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 37-ամյա Թամարա Ա.-ի վարած Porsche Cayenne և 45-ամյա Պողոս Ղ.-ի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 անչափահաս աղջիկներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվ են գործել բժիշկները: