ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ժիրայր Խառատյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ռոբերտ Բազիկյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Գրիգորյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»: