«Վերադարձրել ենք առանց նախապայմանների և որևէ բանի դիմաց չենք վերադարձրել, ինչո՞ւ, որովհետև մենք չենք ուզում տպավորություն ստեղծել, թե մենք մարդկանց սակարկություններով ենք զբաղված»,- այսօր՝ առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով դեկտեմբերի 18-ին հայ դիրքապահների կողմից ձերբակալված Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողների վերադարձնելու վերաբերյալ հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ նշեց Փաշինյանը։

«Մեր դիրքորոշմամբ մենք ի ցույց ենք դրել մեր հավատարմությունը միջազգային նորմերին և կանոններին»,-հավելեց վարչապետը։