Երեւանի քաղաքապետարանում այսօր` դեկտեմբերի 25-ին, Երևան քաղաքի ավագանու նիստ է տեղի ունենում, որի ընթացքում տեղի կունենա Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողություն:

Արարողությանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ մԻրզոյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ի ավագանու նիստում Երեւանի ավագանու «Իմ քայլ»-ը խմբակցությունը անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին եւ քվեարկությամբ նոր քաղաքապետ ընտրեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է ավագանու 57 անդամ: Քվեարկության արդյունքում Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ ընտրելու կողմ է քվեարկել ավագանու 44 անդամ, դեմ է քվեարկել 10-ը: Անվավեր է համարվել 3 քվեաթերթիկ:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ստորագրահավաք է իրականացրել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով: Այդ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Լույս» խմբակցությունից միայն Անի Խաչատրյանը:

Բացի այդ, «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի անդամներ դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը եւ վայր դրել մանդատները: