Հանրապետության տարածքում հունվարի 2-ի ցերեկը, 3-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Հունվարի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:

Տեղեկությւոնը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությւոնը և հավելում, որ քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 2-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն: Հունվարի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում հունվարի 2–ի գիշերը գրանցվել է 7-9 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կլինի 1-3 աստիճան տաքություն։