Իտալական եկեղեցին դատարանի որոշումով 700 հազար եվրո է վճարելու անչափահաս աղջկա ընտանիքին, ում 5 տարվա ընթացքում բռնաբարել է Իտալիայի հյուսիսում գտնվող Բոլցանո քաղաքի եկեղեցու հոգևորականը:
Եկեղեցին, որտեղ ծառայել է դատապարտյալ Ջորջիո Կարլին պետք է վճարի 500 հազար եվրո տուժած աղջկան, ով հանցագործությունից հետո անցել է երկարատև հոգետերապիայի կուրս, ինչպես նաև 100,000 եվրո աղջկա ծնողներից յուրաքանչյուրին:
Հոգևորականը ձերբակալվել էր դեռևս 2003 թվականին: Հանցագործության ժամանակ նրա զոհը եղել է ընդամենը 14 տարեկան աղջիկ: Սկզբում դատարանը Կարլիին անմեղ է ճանաչել, սակայն երկրորդ ատյանի դատարանում մեղադրյալը դատապարտվել էր 7 տարի 6 ամիս ազատազրկման: 2009 թվականի երկարատև սեռական ոտնձգությունների մասին գործը փակվել էր կապված ժամկետանցության հետ: Այս մասին հաղորում է BFM-ը: