Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Սամվել Ալեքսանյանն օրենքից վեր է. այսօր՝ հունվարի 4-ին՝ ժամը 18․18-ին, Ավանի «Երևան Սիթի» սուպերմարկետում՝ դրամարկղի մոտ, վաճառողուհին հարցրեց, թե ապրանքները ցելոֆանի տոպրակի մեջ դնի՞։ Հարցրի՝ օրենքով արգելված չէ՞ ցելոֆանե տոպրակների վաճառքը։ Վաճառողուհին ժպտաց, ասելով՝ այսօր բոլորն այդ մասին են հարցնում։

Սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը, ով հանրությանն առավել հայտնի է Լֆիկ Սամո մականունով, օրենքից վեր է։ Նա նախկինում հայտարարում էր, որ Նիկոլն իրենց ախպերն է, չէինք հավատում»։