ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «ԱՄՆ-ի իշխանությունները ամենաբարձր մակարդակով ուսումնասիրում են ՀԱՊԿ կազմում հայկական դեսանտա-գրոհային զորախմբի անդամների կողմից Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի՝ «Կրակ բացել առանց զգուշացման» [fire without warning] հրամանի կատարման մեջ հնարավոր մասնակցությունը:
Հարցի հրատապությունը փոխանցվել է Վաշինգթոնում հայկական դիվանագիտական ներկայացուցչությանը, պատկան այլ պատասխանատուներին:
Երևանը, հուսամ, պատկերացնում է հարցի գինը՝ եթե պարզվի, որ Ղազախստանում ՀԱՊԿ հովանու ներքո հայկական զորախմբի անդամները ոչ թե ստրատեգիական օբյեկտների պահպանությամբ են զբաղված [ինչպես հայտարարվել է նախապես], այլ բոլորովին ուրիշ գործառույթ են իրականացրել/նում, իրավիճակի պատասխանատուները վստահ եմ՝ լավ են պատկերացնում դրա կործանարար հետևանքերը Հայաստանի և Արցախի անվտանգության և առհասարակ հայկական պետականության համար: