Հունվարի 8-ին 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցինհայ նահանգում՝ 10 կմ խորության վրա։ Ցնցման հետևանքով փլուզվել է Չինական մեծ պատի մոտ երկու մետրանոց հատված։ Այն գտնվում է Գանսու նահանգի Շանդան գավառում։ Global Times-ի հաղորդմամբ՝ արդեն վերականգնման աշխատանքներ են սկսվել։ Այդ հատվածը թվագրվում է Մին կայսրության ժամանակներին (1368–1644 թթ)։

Զոհերի մասին տեղեկություններ չկան, 9 մարդ վիրավորվել է։

Նշենք, որ Չինական մեծ պատի երկարությունը գրեթե 9000 կմ է։