Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ ՀԱՊԿ զորքերը դուրս կբերվեն 10 օրվա ընթացքում, գրում է Tengrinews.kz-ը։

«ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի հիմնական առաքելությունն ավարտված է, երկու օրից կսկսվի զորքերի դուրսբերումը։ ՀԱՊԿ զորքերը դուրս կբերվեն 10 օրվա ընթացքում»,-ասել է Տոկաեւը Մաջիլիսի նիստում։