Ամերիկյան Forbes ամսագիրը յոթամյա ռուս Անաստասիա Ռադզինսկայային ներառել է YouTube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգերների թոփ 10-ում։ Աղջիկը իր Like Nastya ալիքի շնորհիվ ցուցակի վեցերորդ տեղում է։

Այսպիսով, Կրասնոդարի երկրամասի փոքրիկ բնակչուհու եկամուտը 2021 թվականին կազմել է 28 միլիոն դոլար (մոտ 2 միլիարդ 72 միլիոն ռուբլի): Աղջիկը վարկանիշում ընդգրկվում է արդեն երրորդ տարին։ 2020 թվականին նա եղել է 7-րդ հորիզոնականում։

Հրատարակության համաձայն՝ Ռադզինսկայան մեկ տարում ավելացրել է իր եկամուտը 10 միլիոն դոլարով։ Նրա ալիքի բաժանորդների թիվը հասել է 87,5 միլիոնի։ Բլոգերն իր հին տեսանյութերը վաճառել է Spotter-ին՝ YouTube-ում կոնտենտի ամենախոշոր սեփականատերերից մեկին՝ պահպանելով հոսթինգում իր նոր տեսանյութերի նկատմամբ սեփականության իրավունքը: Նաև երեխան, իր կորպորատիվ մենեջերների հետ միասին ավելացրել է իր սեփական ապրանքների վաճառքը:

Ցուցակը գլխավորում է բլոգեր MrBeast-ը՝ 54 միլիոն դոլարով, երկրորդում՝ Ջեյք Փոլն է՝ 45 միլիոն դոլարով: